1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Մարսելո Մորին, քաղաքական գծով պատասխանատու Անժելա Բուլարգան և Եվրահանձնաժողովի պատվիրակության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության շրջանակներում արձանագրված վերջին ձեռքբերումները՝ օրենսդրական նախաձեռնությունները, անտառների կառավարման ոլորտի բարեփոխումները, Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ կատարված գործնական քայլերը։ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել միջազգային կառույցների՝ մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը և կարևորել վերջիններիս կողմից տրամադրվող օժանդակությունը՝ ոլորտի խնդիրների լուծման համար։ Էրիկ Գրիգորյանը հատկանշել է նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ փոխգործակցության ընդլայնումը բնապահպանության բնագավառում։
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պատվիրակության ղեկավարը փոխանցել է Եվրահանձնաժողովի պատրաստակամությունն՝ օժանդակելու Հայաստանին շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերին։
Կողմերն անդրադարձել են նաև Միասնական աջակցության շրջանակի համաձայնագրին, որի ներքո նույնպես Հայաստանը կարող է օգտվել շրջակա միջավայրին ուղղվող ֆինանսավորումից։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինտենսիվացնել աշխատանքային հանդիպումները և ընդլայնել բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները։

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է