1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Անցկացվել է սնդիկի գույքագրման տվյալների վավերացմանը նպատակաուղղված աշխատաժողով

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատում Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սնդիկի գույքագրման տվյալների վավերացմանը նպատակաուղղված աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցեցին շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին սնդիկի հիմնական աղբյուրները ՀՀ-ում, հաշվարկային եղանակով սնդիկի արտազատումների ծավալների գույքագրման և գնահատման արդյունքները։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 13-ից:
Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը մանրակրկիտ ներկայացրեց Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն ըստ Կոնվենցիայի հոդվածների, ինչպես նաև ներկայացրեց սահմանափակումները, ինչը վերաբերվում է սնդիկի հավելիչներով արտադրված որոշ ապրանքատեսակների ցանկին, որոնց արտադրությունը և ներկրումը ՀՀ տարածք կարգելվի 2020 թվականից։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության կատարված աշխատանքները՝ նպատակաուղղված սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ ազգաբնակչության իրազեկության բարձրացմանը։

 

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է