1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին

Հայաստանում իշխող քաղաքական ուժի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին: «Թումո» կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանից երբեք չի հեռացել:

«Ես Հայաստանից չեմ գնացել, պարբերաբար եկել եմ: Ես եկել եմ Հայաստան դուք ինձ չեք ճանաչել, հավանաբար, փողոցում էլ տեսնեիք, չէիք ճանաչի: Բայց երկու տասնամյակ, չհաշված առաջին մի քանի տարին, երբ ծանր հիվանդ էի, ես հաճախ եմ եղել Հայաստանում, հանդիպումներ եմ ունեցել նաև գյուղերում: Ես Հայաստանից չեմ գնացել, շատ լավ գիտեմ Հայաստանը, այլ հարց է, որ կա սերունդ, որը ինձ չի ճանաչում»,- ասաց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե երկու տասնամյակ երկրից բացակայելուց հետո ծանո՞թ է Հայաստանի խնդիրներին:

Նա հավելեց, որ շարունակում է իր աշխատանքային հանդիպումները տարբեր շրջանակների հետ` այդպիսով պատրաստվելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը, որը կլինի մոտակա օրերին: «Եթե հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո կայացնեմ իմ որոշումը, խոստանում եմ պարբերաբար հանդիպել ձեզ հետ, զրուցել, պատասխանել ձեր բոլոր հարցերին: Լրագրողների նկատմամբ իմ հարգանքը շատ խորն է, ձեր դերը մեր երկրում շատ մեծ է, սակայն այդ դերում պետք է լինեք անաչառ և պրոֆեսիոնալ: Ես ձեզ դաս չեմ տալիս, պարզապես ներկայացնում եմ այն ակնկալիքը, որ ես ունեմ: Դուք պետք է պայքարեք վատի դեմ, բայց նաև աջակցեք և քաջալերեք լավը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ մինչ այս պահն ունեցած հանդիպումներից միայն դրական արձագանքներ է ստանում: Առաջիկայում Արմեն Սարգսյանն անպայման հանդիպում կունենա նաև Արցախի իշխանությունների հետ:

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է