1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com

Armtimes.com-ը գրում է.


Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Ավագանու անդամին դիմել են Երեւան քաղաքի Բաղրամյան 1 հասցեի բնակիչները՝ տեղեկացնելով, որ շենքի բակում ապօրինի կառուցված ավտոտնակն օրինականացվել է, սակայն կասկածելի հիմնավորումներով:

«Բնակիչները նշել են, որ ավտոտնակի տեղում եղել է ապօրինի կառույց: Բողոք են ներկայացրել քաղաքապետարան, որին ընթացք է տրվել, սակայն հետագայում իրենց համար անսպասելի ձեւով շինությունն օրինականացվել է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: Վերջինս դիմել է քաղաքապետարան եւ մի քանի փորձերից հետո ստացել է սեփականաշնորհման փաստաթղթերի փաթեթը, որտեղ ակնհայտ կեղծ փաստաթուղթ է եղել: Այն տրամադրել է «Կենտրոն 1» համատիրությունը, որի տեղեկանքի համաձայն՝ 1996 թվականից շենքի բակում եղել է քարե կառույց, որը իբր հետագայում քաղաքացին վերակառուցել է:

Դրանից հետո ավագանու անդամը դիմել է Երեւանի քաղաքապետին՝ նշելով, որ համատիրության կողմից կեղծ փաստաթուղթ է տրամադրվել: Բացի դա, ավագանու անդամը «Google Earth» ծրագրի միջոցով կարողացել է պարզել, որ մինչեւ 2015 թվականը ավտոտնակի տեղում որեւէ քարե կառույց չի եղել: «Արբանյակից արված լուսանկարներում երեւում է, որ տվյալ կառույցի տեղում կայանված մեքենաներ կան: Մարդիկ մեքենա չէին կարող կայանել քարե կառույցի տանիքին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ապօրինի կառույցն օրինականացվել է օրենքի եւս մեկ կոպիտ խախտմամբ: Շինությունը գտնվում է էլեկտրական ենթակայանի հարեւանությամբ: Դեկտեմբեր ամսին ՀԷՑ-ի աշխատակիցները նույնիսկ չեն կարողացել մուտք գործեն ենթակայան, քանի որ մուտքի ճանապարհը երկաթե կոնստրուկցիայով փակված է եղել: «Ենթակայանից համապատասխան հեռավորության վրա կառուցապատում իրականացնելու նորմերը չեն պահպանվել: Մի պահ պատկերացրեք, որ ենթակայանում հրդեհ կամ պայթյուն լինի, հրշեջ մեքենաները շատ մեծ դժվարությամբ կմոտենան ենթակայանին»,- նշեց ավագանու անդամը:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է