booked.net
+C

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԲՌՆԻ ԿԵՐՊՈՎ ԵՆ ՏԱՐԵԼ ԻՄԻՋ-ԿԵՆՏՐՈՆ

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է եւ ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն կատարած աշխատանքով։ Իսկ ինչո՞ւ հիմա, ո՞ւմ խորհրդով է փոխել իմիջը։

«Ընդամենը սանրվածքի փոփոխություն էր, եւ ուրախ եմ, որ դրական արձագանք գտավ եւ դուր եկավ շատ-շատերին»։ Զոհրաբյանը չի թաքցնում, որ սանրվածքի հարցում միշտ եղել է պահպանողական ու ընկրկել է միայն ոճաբան ընկերոջ՝ Վահագն Խաչոյանի համառ առաջարկների առաջ․ «Նա անընդհատ հորդորում էր ինձ փոխել սանրվածքս ու բացել ճակատս։ Եվ վերջապես ես որոշեցի, ի պատիվ թավշյա հեղափոխության, փոխել նաեւ իմ իմիջը եւ իսկապես շատ ուրախ եմ, որ նոր իմիջս բավականին դրական արձագանք գտավ»։ Իսկ պլաստիկ վիրահատություն, այլ միջամտություններ եղե՞լ են։ «Բացարձակապես չկան»։
Զոհրաբյանն այս ընտրություններին ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Սյունիքի մարզից ու արդեն մի քանի շաբաթ է՝ տեղափոխվել է Հայաստանի հարավ՝ քարոզարշավ իրականացնելու․ «Ոճափոխության համար Երեւան էի եկել ընդամենը երկու ժամով, այդ երկու ժամում ինձ ուղղակի բռնի կերպով տարել էին իմիջ-կենտրոն, որտեղից էլ՝ ֆոտոսեսիայի, եւ երկու ժամում ես չէի հասցնի որեւէ վիրահատական միջամտության ենթարկվել»։ Իսկ կամուֆլյաժը, որը կրում է Սյունիքում, նո՞ւյնպես նոր թրենդի մասն է։ Զոհրաբյանը պատասխանեց, որ մարզի բնակլիմայական պայմաններն են ստիպում․ «Իհարկե, կամուֆլյաժը նոր թրենդ չէ, ուղղակի այստեղ շատ ցուրտ է, ես կամուֆլյաժը նվեր եմ ստացել մի զինվորից, մենք մի գյուղում էինք, որտեղ ուղղակի սառնամանիք էր։ Մեր զինվորների ծնողներին, ի դեպ, ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, զինվորական այս համազգեստն անսահման հարմար է, անսահման տաք»։