booked.net
+C

«Հրապարակ». Քոչարյանը լարված է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ հայ-ռուսական «Լազարեւյան ակումբը» Մարզահամերգային համալիրում սկսեց իր անդրանիկ նիստը։ Մեծ թվով հյուրեր էին հրավիրված Ռուսաստանից, հրավիրված էին նաեւ ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, պաշտոնյաներ, փորձագետներ, զինվորականներ, գրողներ, հրապարակախոսներ։ ՀՀ նախագահներից ներկա էր միայն Ռոբերտ Քոչարյանը, որը նաեւ ելույթ ունեցավ՝ նվիրված հայ-ռուսական բարեկամությանը, եւ իր նոր տպագրված գիրքը նվիրեց ակումբի նախաձեռնող, ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինին։

Չնայած Ռ․ Քոչարյանի ինքնատիրապետումին, նկատելի էր, որ նա շատ լարված է՝ երկուշաբթի շարունակվելու է նրա կալանքի հարցի քննարկումը վերաքննիչ քրեական դատարանում։ Այն, որ իշխանությունը լուրջ է տրամադրված, երեւում էր նաեւ նրանից, որ երեկ իշխանական մամուլը (հավանաբար, անվտանգության ծառայություններից ստացված) տեղեկություններ էր հրապարակում նրա որդի Լեւոն Քոչարյանի՝ բանակից խուսափելու, բանկային հաշվի վրա տարիներ առաջ ունեցած գումարների մասին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: