booked.net
+C

Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչը լինելու է զինհաշմանդար Գառնիկ Մելիք-Կարապետյանը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նորություն՝ Հայրենիքի պաշտպանի տան զինհաշմանդամ երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի մասին: Տեղեկության համաձայն, նա այսուհետ աշխատելու է որպես Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչ:

«Աննա Հակոբյանն ունի նոր լուսանկարիչ.

Գառնիկը ծանոթացավ իր նոր Գործատուի՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ Հայրենիքի պաշտպանի տանը:

Երբ Գառնիկը սկսեց լուսանկարել «աջ ու ձախ»՝ պարզ դարձավ, որ նա հմուտ լուսնկարիչ է ու ստացավ աշխատանքի առաջարկ:

Շնորհավորում եմ եղբայր ջան:

Նշեմ, որ Գառնիկը մեր Կենտրոնի տղաներից, ի դեպ, արդեն 12 զինհաշմանդամ ունի աշխատանք:
Որոշել ենք՝ 2019 թվականին այդ թիվը եռապատկելու ենք»,-գրել է Արմեն Մուրադյանը: