booked.net
+C

Քաոսային իրավիճակ Փարիզում (լուսանկար)

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացվել։ Ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։

Գործողությունների հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են: Տուժել է նաև մեկ լրագրող՝ RT-ի ներկայացուցիչ Լյուկա Լեժեն, ում ռետինե փամփուշտ է դիպչել:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:

Ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Փարիզում տիրող քաոսային իրավիճակից: