booked.net
+C

Արփինե Հովհաննիսյանն . Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ

ՀՀԿ֊ական Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. <Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք: Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով: Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով: Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան>: