booked.net
+C

«Ժողովուրդ». Հայաստանցիները որտեղ են նախընտրում անցկացնել Ամանորը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Ամանորին մնացել է 26 օր, բայց Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն արդեն զբաղված են: Ընդ որում, Հայաստանի հանգստյան տներում Ամանորն անցկացնելը տարեցտարի ավելի ու ավելի թանկ հաճույք է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր հարցախույզ է իրականացրել ու պարզել՝ Նոր տարին տանը դիմավորելու և անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-350 հազար դրամ, իսկ Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի հանգստյան տներում, հյուրանոցներում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է հիմնականում 500 հազար դրամից: Իսկ եթե ընտանիքը բազմամարդ է, այդ թիվը կարող է հասնել, անգամ գերազանցել 1 մլն դրամը: Տուրիստական գործակալություններից շատերի պնդմամբ` հայաստանցիների մեծ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Վրաստանում, Դուբայում և Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են. միայն Վրաստանում կարելի է Ամանորն անցկացնել 200-300 դոլարի սահմաններում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: