booked.net
+C

Դրական արձագանք ստացած 7 նշանակումները

Այս տարին լի էր անակնկալ նշանակումներով, որոնք արժանացան և՛ դրական, և՛ բացասական արձագանքների:

1NEWS.am-ի խմբագրակազմը անցկացրել է ուսումնասիրություններ և առանձնացրել 7 առավելագույն դրական արձագանք ստացած նշանակումները:
Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրությունների արդյունքները ՝

1. Արթուր Վանեցյան ՀՀ ԱԱԾ տնօրեն
Համակարգի մարդ, ով կարճ ժամանակահատվածում իր կտրուկ և դուխով գործելաոճով մեծ հեղինակություն և վստահություն վայելեց ժողովրդի կողմից :

2. Արտակ Զեյնալյան ՀՀ Արդարադատության նախարար
Իր պաշտոնավարման շրջանում հետևողական աշխատանքի շնորհիվ նպաստեց համաներման նախագծի իրականացմանը:

3. Արթուր Մեսչյան Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Ում նշանակումը դրական գնահատվեց գրեթե բոլոր ուժերի կողմից և ով հայտնի է իր բարձր մասնագիտական գիտելիքներով և սկզբունքայնությամբ:

4. Էդուարդ Աղաջանյան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ստանձնելով բարձր և պատասխանատու պաշտոն՝ կարճ ժամանակահատվածում յուրացրեց պետական համակարգի բոլոր նրբությունները և աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով և ինտելեկտով:

5. Դավիթ Տոնոյան ՀՀ Պաշտպանության նախարար
Ունենալով երկարամյա մասնագիտական փորձ և գիտելիքներ վայելում է մեծ հեղինակություն ժողովրդի կողմից:

6. Արայիկ Հարությունյան ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար
Առաջին իսկ օրվանից պայքարում է կրթության համակարգում ստեղծված արատավոր կարծրատիպերի դեմ , թեպետ հաճախ արժանանում է տարաբնույթ քննադատությունների, բայց հավատարիմ է իր դուխով աշխատելաոճին:

7. Ֆելիքս Ցոլակյան ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար
Գեներալ-լեյտենանտ, ով լինելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հավատարիմ մնաց իր սկզբունքներին և մայիսին Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, այդկերպ ցույց տվեց իր անաչառ լինելը: