booked.net
+C

ՊՆ.Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ

Երեկ` դեկտեմբերի 5-ին, Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: