booked.net
+C

Հայտնաբերվել է զինծառայողի դին

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին, որոնողական աշխատանքների արդյունքում գտել են մահացած:

Հայկ Սամվելի Քարամյանը 23 տարեկան էր. ծնվել է 1995 թվականի մայիսի 14-ին՝ Սիսիանում:
Վերջինս պայմանագրային զինծառայող էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` երեկոյան 18:00-ի սահմաններում, Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Նրանցից 4-ին հաջողվել է գտնել ողջ-առողջ: