booked.net
+C

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում

Հայաստանի համար կարևոր է հայկական կողմի ներկայացվածությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում, հայկական կողմը առաջարկում է այդ հարցը թողնել ընդհանուր օրակարգում։

Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն մարմնի նիստի ժամանակ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իր խոսքում ընգծեց, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ նախագահել ԵԱՏՄ բարձրագույն մարմնում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, և որ հայկական կողմը պատրաստ է Երևանում ընդունել այդ խորհրդի նիստերից մեկը։

«Հուսամ՝ մեկ տարի անց մենք կունենանք մեր տնտեսություններին ծառայող ավելի կոնսոլիդացված միություն»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։