Այսօր Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է Ամասիայում տեղացած ձյան առատությունը:

«Ամասիան՝ այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: