«Հրապարակ». Արցախի ՊԲ ապագա հրամանատարը հանդիպել է սպաների հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ չեղավ, սակայն Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՊԲ ապագա հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շենքում հանդիպել է սպաների հետ։ Նա բանակի գլխավոր շտաբի պետն է։ Իսկ շտաբի պետի պաշտոնում նրան կփոխարինի զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Կարեն Աբրահամյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է:

Հատկանշական է, որ ՊԲ նոր հրամանատարն էլ, շտաբի պետն էլ Արցախից են, տարբեր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, բանակում հարգանք են վայելում: Մինչ այդ տեղեկություն կար, որ, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ՀՀ-ից: Ըստ էության, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: