«Փաստ». Մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայից

«Փաստ» թերթը գրում է,- «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը եւ մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու եւ եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով եւ փոփոխություններով:

«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին եւ ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետեւանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը:

Նա հավելեց նաեւ, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, սակայն հայցի մերժումից մինչեւ արտաքսում կարող է որոշակի ժամանակ տեւել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը: