Նազենի Հովհաննիսյան. Ամենադժվարը հավատը չկորցնելն է

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը արածդ գործի, ընկերոջդ, ՄԱՐԴՈՒ նկատմամբ, հավատը՝ դավանածդ արժեքների, միջավայրիդ նկատմամբ, հավատը՝ քո ճշմարտացի լինելու, տեսություններիդ ու կյանքիդ համապատասխանության, սկզբունքներիդ ու հավատարմության նկատմամբ Հավատը, հավատը ուժիդ ու կարող լինելուդ, հավատը՝ առաջնորդիդ, կամքիդ ու կյանքիդ նկատմամբ, հավատը...
Սիրուդ նկատմամբ։
Թե հավատը ճեղք տվեց, կճեղքվի նաև մարդը, նրա կարողությունն ու կամքը։ Մարդը կազմաքանդվում է առանց հավատի... Աշխարհին ցեցի պես քայքայել է կասկածը... Ճեղքել հավատն ու կազմաքանդել մարդուն։
Ամենադժվարը ՀԱՎԱՏԸ չկորցնելն է....

Խոսքը՝ կարող է լցնել անհավատության ճեղքերը, ու կարող է քանդել...(NH)
Դիոգենեսը լապտերով մարդ էր փնտրում, մենք լապտերով հավատ ենք «փնտրելու»...»: