«Ժամանակ». Սամվել Բաբայանը կմասնակցի Արցախի նախագահի ընտրություն­ներին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բա­նակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատես­ված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն­ներին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լի­նի ԱՀ-ում:

Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տե­ղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին, խնդրել է ապա­հովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանել է, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա´մ քաղաքական վտարանդի, կա´մ քաղկալանավորի կարգավիճակում: