Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանից ստանում ենք մտահոգիչ հայտարարություններ և ելույթներ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ իր մտահոգությունն է հայտնել «Ադրբեջանից վերջին երկու օրերին ստացվող հայտարարություններին ու ելույթներին»: «2 օրվա ընթացքում Ադրբեջանից ստանում ենք մտահոգիչ հայտարարություններ և ելույթներ, և կրկնակի մտահոգիչ է, երբ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է՝ իբր թե ոչ մի բան չի եղել։ Հասկանում եմ, որ նոր իշխանությունն զբաղված է Ազգային ժողովում պաշտոններ բաշխելով, բայց անվտանգությունն ավելի կարևոր է։ Դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել։ Փաշինյանը Ալիևին համարում է կիրթ և նորմալ անձնավորություն և խոսում խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, դեկտեմբերի 17-ի իր ելույթում չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, ադրբեջանական բանակը համարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորը, նշում, որ ցանկացած խնդիր կարող է լուծել և պարծենում սպառազինությամբ»,- ասել է Շարմազանովն ու մեջբերել Իլհամ Ալիևի խոսքը, ըստ որի՝ 2018թ. նախիջևանյան օպերացիայի հետևանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 000 հեկտար հող: