Նոր կարգ է մտցվել. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո:

Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները եւ գնային իրենց գործերով:
Հիմա նման խնդիր այլեւս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում եւ պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: Իսկ քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից, ինչպես որ պահանջում է օրենքը»: