Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ

Րոպեներ առաջ, վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։
Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է Սեֆիլյանը: