Դավիթ Սանասարյանը կշարունակի մնալ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ով եւս առաջադրվախ էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի աշխատելու Ազգային ժողովի կազմում:

«Քանի որ շատ են հարցերը, թե գնալու եմ Աժ թե շարունակելու եմ մնալ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ասեմ որ մեր ծառայությունն ավելի մեծ թափով շարունակում է ու շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, կանխել կոռուպցիոն դրսևորումներն ու պայքարել հանուն օրինականության:

Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը։