Ռուբեն Մելիքյան. Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է։Ու ճիշտ հայեցակարգ ու դիրքավորում է պետք գտնել այդ յուրահատուկ կառույցի համար։

Իմ մոդելը պարզ է. Սփյուռքի նախարարը պետք է լինի (1) Սփյուռքի «օմբուդսմանը» ՀՀ գործադիրում և (2) ՀՀ պետական քաղաքականության «մունետիկը» Սփյուռքում։

Վստահ եմ՝ այդ կարևոր նախարարությունը մի օր վերականգնվելու է», - գրել է Ռուբեն Մելիքյանը։