ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակացիայի վերաբերյալ

Համացանցում լուրեր էին տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ են տարածվել դեկտեմբերի 22-ին՝ Մոսկվայում, դեսպանատան շենքի առջև հավաք անցկացնելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հիշեցնում ենք, որ համաձայն ռուսական օրենսդրության՝ հանրային միջոցառումներն անցկացվում են սահմանված կարգին համապատասխան և հիմնվելով կազմակերպչական պայմանների պահպանման վրա: Դեսպանատունը պատասխանատվություն չի կրում դիվանագիտական առաքելության տարածքից դուրս իրականացվող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ: