Տանը հայտնաբերվել է մոր և որդու դին՝ պարանոցները կտրված

Տավուշի մարզում երկու քաղաքացի է սպանվել: Tert.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի տներից մեկում այսօր կեսօրին հայտնաբերվել է երկու քաղաքացու դի, նրանք մայր ու որդի են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարևանները և դիմել իրավապահներին: Այս պահին դեպքի վայրում են իրավապահները:

Բնակիչների շրջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ սպանության դրդապատճառը անձնական հաշիվներն են եղել:

Ավելի ուշ Tert.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ դեկտեմբերի 24–ին, ժամը 10։50–ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու են սպանել: