Վան Արդի այգիները այս տարի դարձան 10 տարեկան (լուսանկար)

Ուրախանալի է այն փաստը, որ Հայաստանում այս տարիների ընթացքում ստեղծվեցին այնպիսի գինեգործական ընկերություններ, ինչպիսին է Վան Արդի ընկերությունը, որի արտադրանքը բարձր է պահում հայկական գինեգործության ավանդույթները, գոհացնում ամենախստապահանջ սոմելիեներին և կարողանում իր ուրույն տեղը գտնել աշխարհի լավագույն գինիների շարքում:
Սեպտեմբերին, ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO միջոցառման շրջանակում, Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոցում ներկայացվեցին նաև հայկական բարձրորակ գինիները, որոնց շարքում էր Վան Արդի ընկերությունը, որը արժանացավ Եվրոպայի մի շարք քմահաճ գինեքննադատների բարձր գնահատականին՝ հաճելիորեն անակնկալի բերելով նրանց: