«Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով թմրամիջոցներ պահելու համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը վերջերս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նույնիսկ նրան մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով թմրամիջոցներ պահելու համար: Դեռ 2017թ. դեկտեմբերի 29-ին իրավապահները նրա մոտ հայտնաբերել էին «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Այս քրեական գործը հասել է դատարան, բայց կարճվել համաներման հետեւանքով:

Բայց դրանից հետո Շիրինյանը մեկ այլ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել. Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են նաեւ ատրճանակ, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, ժամանակին նվիրել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Եւ այս քրեական գործով Շիրինյանը հարցաքննվել է. կասկածներ կան, որ ատրճանակը նրան է պատկանել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: