Քոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քոչարյանի կալանավորվելուց հետո «ՄՏՍ Արմենիայում»՝ նախկին «Վիվա Սելլ», վատ վիճակ է։ Ըստ մեր աղբյուրի՝ ՄՏՍ-ում նրա բաժնեմասը և անձնական մասնաբաժինը «ՄՏՍ Արմենիայում» և «Ղ-Տելեկոմում» առաջիկայում ենթարկվելու է լայնամասշտաբ աուդիտի: Դրանց արդյունքում պետությունը նոր կարգավորումներ է կատարելու բջջային կապի շուկայում, որոնք վերջապես վերջ են դնելու «ՄՏՍ Արմենիա» ընկերության գրեթե մենաշնորհային դիրքին բջջային կապի շուկայում: Գուցե այդ ստուգումների արդյունքում հնարավոր լինի վերացնել Հայաստան-Արցախ ռոումինգը, որի միջոցով Քոչարյանը տասնյակ տարիներ մտնում էր Արցախը պաշտպանող հայ զինվորների և նրանց ծնողների գրպանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: