Ոսկեվազ՝ հայկական գինու հեքիաթ

Հայկական գինիները վերջին տարիների ընթացքում ավելի լայն տարածում և ճանաչելիություն ստացան Հայաստանի սահմաններից դուրս ի շնորհիվ որակական և համային առանձնահատկությունների, որոնց շարքում հատուկ տեղ զբաղեցրեցին «Ոսկեվազ գինու գործարան»-ի գինիները:
«Ոսկեվազ գինու գործարան»-ը չի սահմանափակվել միայն որակյալ գինիների արտադրությամբ, այլ նաև հատուկ ուշադրություն է դարձրել հայկական գինեգործության պատմությանը և ստեղծել է մի հեքիաթային միջավայր, որտեղ յուրանքանչյուր հյուր հնարավորություն է ունենում ծանոթանալու հայկական գինու պատմությանը, ավանդույթներին և ներկայիս ժամանակակից արտադրական պրոցեսներին:
Սեպտեմբերին, «ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO» միջոցառման շրջանակում, Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոցում ներկայացվեցին նաև հայկական բարձրորակ գինիները, որոնց շարքում էր «Ոսկեվազ ընկերություն»-ը , որի գինիներ արժանացան Մոնակոյի և Նիս Կոտ դ’Ազուր տարածաշրջանի քմահաճ գինեքննադատների բարձր գնահատականին:

«Ոսկեվազ գինու գործարան»

«Ոսկեվազ գինու գործարան»

Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոց

ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO

ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO

ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO