Արփինե Հովհաննիսյանը անդրադարձել է ֆիթնես ակումբում VIP փաթեթ ունենալու մասին

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ֆիթնես ակումբում օգտվում է 1 մլն դրամը գերազանցող փաթեթից: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։

Չգիտեմ, թե ինչ փաթեթից է օգտվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն իմ փաթեթի արժեքն է 270.000 հազար դրամ ( գրվել էր այս թիվը շուրջ 5 անգամ գերազանցող գումար)»,- գրել է նա։