Նիկոլ Փաշինյան.Մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․
«Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել է, թե ինչ ֆորմատներով պետք է լինի երկու երկրների իշխանությունների կամ կառավարության մարմինների համագործակցությունը։

«Հանդիպման մթնոլորտը շատ դրական էր։ , որը խոսում է հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ օրակարգի բոլոր հարցերը քննարկել չեն հասցրել։

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ մամուլում քննարկվող հարցերին․

«Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել։ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին ունեցել ենք կարճ քննարկում։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ մեզ պետք են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որ այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության պատճառով տեղի չունենան։ Կարճ խոսակցություն է եղել նաև կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ։

Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, քննարկումներն աշխատանքային կարգով կշարունակվեն»։