«ArMas»՝ հայկական լավագույն գինիների ժառանգություն

«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունը վերջին տարիներին նոր շունչ հաղորդեց հայկական գինեգործության ավանդույթներին:
«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունը այն եզակի գինեգործական ընկերություններից է, որը ստեղծել է իր սեփական խաղողի այգիները, կառուցել ժամանակակից գինու գործարան՝ համապատասխան միջազգային ամենաբարձ չափանիշներին, ինչպես նաև յուրահատուկ դեգուստացիոն սրահ և հյուրատուն:Մասնակացելով համաշխարհային ցուցահանդեսներին և գինու փառատոններին միշտ արժանացել միջազգային գինեքննադատների բարձր գնահատականին և ստացել մի շարք մրցանակներ:
Սեպտեմբերին կայացած «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» միջոցառման շրջանակում Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոցում կազմակերպվեց հայկական բարձրորակ գինիների ցուցադրություն և համտես, որտեղ «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերության գլխավոր տնօրեն՝ Վիկտորիա Ասլանյանը ներկա հյուրերին լավագույնս ներկայացրեց հայկական գինու պատմությունը, ավանդույթները և հեռանկարները:
«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերության գինիները բարձր գնահատականի արժանացան Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ՝ Ա.Հեդայաթի (A.Hedayat), Մոնակոյի իշխան Ալբերին II-ին պատկանող «SBM» գրուպի (որի մեջ ընդգրկված են Մոնակոյի լավագույն հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և գիշերային ակումբները) գլխավոր սոմելիե Բրունո Սկավոյի (Bruno Scavo), Մոնակոյի սոմելիեների միության փոխնախագահ Ֆրեդերիկ Վյոֆլեի (Frédéric Woelfflé ), Ֆրանսիայի համար մեկ գինու բրոկեր համարվող Գուլիեմ Բոյեմի (Guilherme Boyem), Ֆրանսիայում ամենահայտնի երիտասարդ սոմելիե ճանաչված հայազգի Հակոբ Եսայանի կողմից:
«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերությունը արժանացավ նաև «ARMENIAN COLLECTION 2018 MONTE -CARLO» ոսկե հուշամեդալով:

Վիկտորիա Ասլանյան՝ «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերության գլխավոր տնօրեն

Արմենակ Ասլանյան՝ «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ընկերության հիմնադիր

Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոց

ARMENIAN COLLECTION 2018 MONTE- CARLO

ARMENIAN COLLECTION 2018 MONTE- CARLO

ARMENIAN COLLECTION 2018 MONTE- CARLO