Գագիկ Ծառուկյանը մեկնում է Հայաստանից

«Ժամանակ» թերթը գրում է. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյաննն այսօր մեկնում է Հայաստանից եւ երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձեւով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին եւ բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: