Ադրբեջանի հերթական զառանցանքը

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ադիբեկյանը իր էջում հրապարակել է այս լուսանկարը:

Արցախի «Բաբոն ու Դեդոն» խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։
Հուշարձանի իսկական անվանումը «Մենք ենք, մեր սարերն» է, չնայած արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ»։ Թվում է թե ազգային տարազ հագած տատը և պապը կառչած են բլրի գագաթին, ինչը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»:
Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում կազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մենք ենք, մեր սարերը» քանդակն է։
Կոթողը տեղադրվել է 1967 թվականին, քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան և քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։