Պեսկովը հաստատում է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։
«Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։