Ֆելիքս Ցոլակյան. Անցնող տարին մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգային համախմբման և զարթոնքի ժամանակաշրջան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի տոների առթիվ:
«Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ

Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ:

Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելու հաջորդող տարիների անելիքները:

Անցնող տարին մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգային համախմբման և զարթոնքի ժամանակաշրջան, ինչը բացառիկ նվաճում է մեր ժողովրդի համար:

Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի ու մեր ժողովրդի կյանքում, ինչին հասնելու համար անհրաժեշտ է, որ միասնական ոգով, խղճով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ շարունակենք շարժվել առաջ:

Հարգելի՛ բարեկամներ

Թող 2019 թվականը լինի ձեռքբերումների, վերելքի, համազգային և անձնական նպատակների իրականացման տարի:

Խաղաղություն, երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում: