«INVEST ARMENIA 2019» աննախադեպ բիզնես ֆորում` 7 երկրների գործարարների մասնակցությամբ

Բոլոր նախադրյալները ստեղծվել են, որ 2019 թ. լինելու է տնտեսական ակտիվության տարի: Այդ մասին հաղորդում է Lurer.com-ը:

Դրա շրջանակում BPA (Business Partners of Armenia) ընկերությունը մարտին կկազմակերպի աննախադեպ տնտեսական համաժողով՝ 7 երկրների խոշոր գործարարների մասնակցությամբ: Բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օնլայն ռեժիմով հետևել համաժողովին իրենց իսկ երկրներում և անմիջապես ուղղել իրենց հուզող հարցերը համապատասխան ոլորտների պատասախանատուներին և միաժամանակ հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց կողմից կատարվելիք ներդրումների մասին:

Համաժողովին կներկայացվեն տարբեր ոլորտներից խոշոր ներդրումային առաջարկներ, ինչպես նաև կներկայացվի «INVEST ARMENIA» վիրտուալ հարթակը, որտեղ յուրանքանչյուր գործարար կկարողանա գտնել իրեն հետաքրքրող ոլորտում ներդրումային առաջարկներ: