3 նշանակալից իրադարձություններ Հայաստան-Մոնակո հարաբերություններում

Այս տարին լի էր Հայաստանի և Մոնկաոյի միջև նշանակալից իրադարձություններով:
1.Հունիսին Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալեց Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն նվիրաբերեց սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Գորգ-խաչքարը այսուհետ իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:
Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյում:
2. Սեպտեմբերին Մոնակոյում տեղի ունեցան Հայաստանի օրերը՝ «ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO» խորագրով: Միջոցառման շրջանակում կայացավ բարեգործական համերգ «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում աշխարհահռչակ օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի և աշխարհի լավագույն դաշնակահարուհիների ցանկում ընդգրկված Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
«Opéra de Monte-Carlo»-ում կազմակերպվեց նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդես :
Հաջորդ օրը Մոնակոյի «Hotel Metropole Monte-Carlo»-ում կազմակերպվեց ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի և հայկական լավագույն գինիների ներկայացում-համտես: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահը, Մոնակոյի Իշխան Ալբեր II-ի գլխավոր սոմելիե Բռունո Սկավոն, աշխարհահռչակ Ֆրանկ Մյուլլերը և այլոք: Կազմակերպվեց նաև հայ դիզայներների նորաձևության ցուցադրություն, որին ներկա գտնվեց աշխարհահռչակ սուպերմոդել Ադրիանա Կառամբոն:
Ցուցադրությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հայկական դուդուկի կենդանի ելևէջները Լևոն Չատիկյանի կատարմամբ:
3. Հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան առաջին անգամ ժամանեց Մոնակոյի Իշխան Ալբեր II-ը՝ ում Վրույր Փենեսյանը իր կողմից սիրով նվիրեց անվանական «Լոռի» գորգ, որից առաջինը նվիրվել է Շառլ Ազնավուրին, իսկ երկրոդը՝ Հռոմի Պապին (Մեգերյան ընկերության կողմից):
Իշխան Ալբեր II-ին փոխանցվեց նաև Հայաստան-Մոնակո բարեկամական հարաբերությունները խորհրդանշող հուշամեդալ:

Մոնակոյի Արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսին

Գորգ-խաչքար

Opéra de Monte-Carlo

Եդուարդ Աղաջանյանը, Արման Փինարբասին և Վրույր Փենեսյանը

Հասմիկ Պապյանը և Նարե Արղամանյանը

Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն

Hotel Metropole Monte-Carlo

Սոմելիեների միության նախագահը և Վարդգես Հովեյանը

Վիկտորիա Ասլանյան

Ֆրանկ Մյուլլերը և Վրույր Փենեսյանը

Սուպերմոդել Ադրիանա Կառամբոն Նաիրա Սարգսյանի ցուցադրությանը

Դուդուկահար Լևոն Չատիկյանը

Իշխան Ալբեր II-ը և Վրույր Փենեսյանը

Իշխան Ալբեր II-ը և Վրույր Փենեսյանը

Վրույր Փենեսյանը իր կողմից նվիրեց անվանական «Լոռի» գորգ

«Լոռի» գորգ