Հռոմի Պապի նախընտրած հայկական գինին

Ուրախությամբ կարող ենք նշել այն փաստը, որը Հռոմի Պապը 2016թ.-ին Հայաստան այցելության ժամանակ ընտրել է հենց «Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերությանը պատկանող « 6100 » սպիտակ գինին՝ Հայաստանում ծիսակատարությունը կատարելու համար:
«Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերության գինիները իր համային և որակային առանձնահատկություններով բարձր են պահում հայկական գինեգործության ավանդույթները, գոհացնում ամենախստապահանջ գինեքննադատներին և լավագույններից ճանաչվում միջագային բոլոր այն ցուցահանդեսներում, որտեղ ներկայացվում են:
Սեպտեմբերին « ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO» միջոցառման շրջանակում, Մոնտե Կարլոյի Մետրոպոլ հյուրանոցում ներկայացվեցին հայկական լավագույն գինիները, որի ժամանակ «Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերության գինիները արժանացան Նիս Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ՝ Ա.Հեդայաթի (A.Hedayat), Մոնակոյի իշխան Ալբեր II-ին պատկանող «SBM» գրուպի (որի մեջ ընդգրկված են Մոնակոյի լավագույն հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և գիշերային ակումբները) գլխավոր սոմելիե Բրունո Սկավոյի (Bruno Scavo), Մոնակոյի սոմելիեների միության փոխնախագահ Ֆրեդերիկ Վյոֆլեի (Frédéric Woelfflé ), Ֆրանսիայի համար մեկ գինու բրոկեր համարվող Գուլիեմ Բոյեմի (Guilherme Boyem), Ֆրանսիայում հայտնի հայազգի սոմելիե Հակոբ Եսայանի բարձր գնահատականներին:
«Տրինիտի Կանյոն Այգիներ»–ի գինիները միջոցառումից հետո անմիջապես ընդգրկվեցին այդ տարածաշրջանի գինու մասնագիտացված վաճառասրահի լավագույն գինիների ցանկում:
Այսուհետև այդ տարածաշրջանում գինու սիրահարները հնարավորություն կունենան ըմբոշխնելու լավագույն սոմելիենրի կողմից ընտրված հայկական «Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերության գինիները:

HOTEL METROPOL MONTE CARLO

Նիս Կոտ Դ’ազուրի սոմելիեների միության նախագահը և Անդրանիկ Գրիքորյանը

Իշխան Ալբեր II-ին պատկանող «SBM» գրուպի գլխավոր սոմելիե Բրունո Սկավոն հայ գինեգործների հետ