Տիգրան Ավինյանը այցելել է առաջնագիծ

Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում .
Հունվարի 6-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Շնորհավորեցի Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Շնորհակալություն հայտնեցի անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Զինծառայողներին մաղթեցի անվտանգ ծառայություն և տոկունություն։

Շրջայց կատարեցինք զորամասում և ճաշեցինք զինծառայողների հետ։ Այնուհետև այցելեցինք մարտական հենակետեր, շփվեցինք դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացանք մարտական հերթապահության անցկացման պայմաններին։