Հատվել են ծառեր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում

Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տարածել է մի տեսանյութ, ըստ որի «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր:

Հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն, որ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում հատվել են 15 տարբեր տեսակի ու տրամագծի թաց կանգուն ծառեր:

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն: Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: