Պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն արդեն հավաքել է իրերը, պատրաստվում է դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից:
«Ես համարում եմ, որ մեր երկրում քաղաքական կուլտուրան դեռ չի հասել այն մակարդակին, որ ինչպես Շվեյցարիայում կամ Գերմանիայում, տարբեր թիմերի հետ դու մնաս ու աշխատես խորհրդարանի աշխատակազմի ղեկավար: Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ, եւ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»: