Լուռ քայլերթ` ընդդեմ Մանվել Գրիգորյանի

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող քաղաքացիները Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ավարտից հետո որոշեցին շարժվել Արշակունյաց պողոտա :
Քայլերթի ուղղության մասին ակցիայի մասնակիցները նախապես չէին հայտնում, միայն նշում էին, որ դատական նիստերը խաղուպար են սարքել, ամեն անգամ խափանման միջոց են փոխում:
Ակցիայի մասնակիցները որոշեցին՝ գնում են Հանրապետության հրապարակ՝ տեղում որոշելու հետագա քայլերը: