Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է դատախազ Վահագն Մուրադյանը: Սեյրան Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը տապալելու» մեջ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Նշենք, որ Սեյրան Օհանյանը 6-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել 2008-ի արյունալի իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս գործով կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորելու որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ, ստորագրությամբ ազատության մեջ է Յուրի Խաչատուրովը, իսկ Արմեն Գևորգյանը դեռ վիճարկում է խափանման միջոցի հարցը։

Սեյրան Օհանյանը 2008 թ. մարտի 1-ին իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։