Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Սխոֆեր՝ ԱՄՆ) հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը։
Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Փարիզում կկայանա վաղը։