Մանե Թանդիլյանին նախարարի պաշտոնում կփոխարինի Զարուհի Բաթոյանը

Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Հիշեցնենք, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մանե Թանդիլյանն, ով այժմը 7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է։