Տեղի կունենա INVEST ARMENIA 2019 Բիզնես Ֆորումը

Ապրիլի 27-ին Երևանում տեղի կունենա INVEST ARMENIA 2019 միջազգային գործարար համաժողովը, որը կտարբերվի Հայաստանում երբևիցե տեղի ունեցած համաժողովներից թե՛ իր ձևաչափով և թե՛ արդյունավետությամբ:
Համաժողովին առցանց կմասնակցեն խոշորագույն 7 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից և Լիբանանից տասնյակ գործարարներ:
Սա բացառիկ հարթակ կդառնա արտերկրում գտնվող խոշոր գործարարների համար` ներկայացնելու իրենց ներդրումային ծրագրերը և միաժամանակ իրենց հուզող հարցերին տեղում սպառիչ պատասխան ստանալու կոնկրետ ոլորտի ղեկավարներից:
Համաժողովին մասնակիցները եզակի հնարավորություն կունենան ծանոթանալու պետության և մասնավոր սեկտորի կողմից պատրաստված ներդրումային փաթեթներին:
Սա նոր Հայաստանում պետության թափանցիկ և վստահելի աշխատելաոճի ու բարձր պատրաստակամության նոր դրսևորում է ներդրողների համար: