Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի մասին

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ թե՛ բովանդակային, թե՛ գործառութային, թե՛ կառուցվածքային հարցերի վերաբերյալ վերջնական որոշում չկա.
«Այս պահին ընթացս աշխատանքները կատարվում են, միայն մի բան կա, որը նախկինում պարզ էր, լինելու է 12 նախարարություն»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, դրա վերաբերյալ ևս պատգամավորը հստակ դիրքորոշում չարտահայտեց: Ասաց՝ երբ այն կբերեն ԱԺ և իրենք կքննարկեն, այդ ժամանակ էլ կհայտնի իր դիրքորոշումը: