12 նախարարություն կունենա կառավարությունը...

ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:
Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները`
Արտաքին գործերի նախարարություն,
Պաշտպանության նախարարություն,
Արտակարգ իրավիճակների նախարարություն,
Արդարադատության նախարարություն,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն,
Բնապահպանության նախարարություն,
Առողջապահության նախարարություն,
Ֆինանսների նախարարություն,
Էկոնոմիկայի նախարարություն,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: